ԿԵԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՌԵԺԻՍՈՐ ԻՆԳՄԱՐ ԲԵՐԳՄԱՆԸ<br />


ԿԵԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՌԵԺԻՍՈՐ ԻՆԳՄԱՐ ԲԵՐԳՄԱՆԸ

  • 30-07-2007 17:10:00   |   |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայում կեանքի 89-րդ տարում վախճանուել է աշխարհահռչակ ռեժիսոր եւ դրամատուրգ Ինգմար Բերգմանը: Բերգմանը ինն անգամ եղել է «Օսկար» մրցանակի դափնեկիր, մինչդեռ իր ֆիլմերը այդ պարգեւին արժանացել են երեք անգամ` որպէս լաւագոյն արտասահմանեան կինոնկար, հաղորդում է Բի-բի-սին: Համաշխարհային ճանաչում են ստացել 50-60-ական թթ. նրա ռեժիսորական աշխատանքները` «Մորու բացատը», «Ամառային գիշերուայ ժպիտներ», «Եօթերորդ կնիք», «Պերսոնա», «Լռութիւն»: Բերգմանը, որ իր ստեղծագործական ուղին սկսել է որպէս թատերական ռեժիսոր, բեմադրել է Իբսենի, Շեքսպիրի, Չեխովի, Ստրինդբերգի պիեսները:
  -   Միջազգային