ՍԻՐԻԱՅՈՒՄ ՊԱՅԹԻՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՈՒՄ<br />


ՍԻՐԻԱՅՈՒՄ ՊԱՅԹԻՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՈՒՄ

  • 26-07-2007 16:15:00   |   |  Միջազգային
ՀԱԼԵՊ, 26 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հզօր պայթիւնի հետեւանքով, որ որոտացել է Սիրիայի Հալեպ քաղաքի զինամթերքի պահեստում, զոհուել է առնուազն 15, վիրաւորուել մօտ 50 մարդ: Նախնական տուեալներով, պայթիւնի պատճառը եղել է շատ շոգ եղանակը, որ վերջին օրերին հաստատուել է Սիրիայում: «Հիմա շատ շոգ է, եւ ջերմաստիճանը մոտենում է 50 աստիճանի, որի պատճառով էլ զինամթերքի պահեստում պայթիւն է տեղի ունեցել»,- «Ռոյթեր» գործակալութեանն ասել է սիրիացի մի պաշտօնեայ: Սիրիայի հեռուստատեսութիւնը հաղորդում է, որ միջադէպը «ահաբեկչական գործողութիւն չի եղել»: Ըստ վկաների, պայթյունը որոտացել է վաղ առաւօտեան զինուորական ուսումնարանի տարածքում:
  -   Միջազգային