ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> ԽԱՂԱՐԿՈՒԱԾ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ԽԱՂԱՐԿՈՒԱԾ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻՑ

  • 23-07-2007 17:35:00   |   |  Սպորտ
ԼԵՅՊՑԻԳ, 23 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 21-ին Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում աւարտուեց նետաձգութեան աշխարհի առաջնութիւնը: 1-30-րդ տեղ գրավածներին շնորհուեց «Պեկին-2008»-ի մասնակցութեան ուղեգիր: 78 երկրի 173 մարզիկների պայքարում (Մ-1 վարժութիւն) Հայաստանի ներկայացուցիչներ Յովհաննէս Պետրոսեանը եւ Անդրանիկ Շահնազարեանը յաղթահարեցին նախնական փուլը եւ մտան 1-ին եզրափակիչ (128 մասնակիցների հետ): Յովհաննէս Պետրոսեանը աշխարհի ռեկորդակիր Ռահիվ Վաներջեյի (Հնդկաստան) հետ պայքարում վաստակեց 1254 միաւոր եւ գրաւեց 102-րդ տեղը: Նրա մրցակիցը 1330 միաւորով 14-րդն էր: Անդրանիկ Շահնազարեանի մրցակիցն էր Դավիթ Բարնեսը (Աուստրալիա), որը 1317 միաւորով գրաւեց 27-րդ տեղը: Ա.Շահնազարեանը վաստակեց 1243 միաւոր եւ գրաւեց 115-րդ տեղը: Հայաստանի նետաձիգների Պեկին մեկնելու ուղեգրգր նուաճելու վերջին յոյսը մնում է 2008թ.-ի յունիսին կայանալիք Եւրոպայի առաջնութիւնը:
  -   Սպորտ