ՄՈՆԹԷ ՄԵԼՔՈՆԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԹԻՄԸ<br /> 4-ՐԴԸ ՃԱՆԱՉՈՒԵՑ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՒԱՔՈՒՄ<br />


ՄՈՆԹԷ ՄԵԼՔՈՆԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԹԻՄԸ
4-ՐԴԸ ՃԱՆԱՉՈՒԵՑ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՒԱՔՈՒՄ

  • 12-07-2007 14:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 25-ից յուլիսի 6-ը Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի առափնեայ «Սպուտնիկ» հանգրվանում անցկացուեց ռազմամարզական երիտասարդական կազմակերպութիւնների միջազգային հաւաք, որին մասնակցեցին ԱՊՀ 7 երկրների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Հայաստանի (Մոնթէ Մելքոնեանի անուան Երեւանի ռազմամարզական ուսումնարանի) թիմերը: Տանտերերը` ղազախները, եւ ռուսները ներկայացրել էին 2-ական թիմ: Մրցումներ անցկացուեցին 5 մրցաձեւերում` բուժօգնութիւն, դանակի նետում, տեղանքի կողմնորոշում, ընդհանուր ֆիզիկական պատրաստուածութիւն եւ հրաձգություն: Ընդհանուր թիմային հաշուարկով լաւագոյն քառեակը դասավորվեց հետեւեալ յաջորդականութեամբ. Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան եւ Հայաստան: Տեղանքի կողմնորոշում մրցաձեւում յաղթող ճանզչվեց Հայաստանի թիմը, որին յանձնուեց նաեւ «Մարզասերների համակրանք» մրցանակը:
  -   Սպորտ