«ԱԼ ՂԱԻԴԱ»-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՈՏՔԻ ԵԼՆԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԷՄ<br />


«ԱԼ ՂԱԻԴԱ»-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՈՏՔԻ ԵԼՆԵԼ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԷՄ

  • 12-07-2007 14:08:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 12 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնը կոչ է անում յեղափոխութիւն սկսել Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆի վարչակարգի դէմ: Այս մասին յայտարարել է ահաբեկչական կազմակերպութեան առաջնորդներից Այման Զավահիրին: Ինտերնետային կայքեջերից մէկում տեղ գտած աուդիոուղերձով ահաբեկիչը կոչ է անում վրէժխնդիր լինել Մուշարաֆից` Իսլամաբադի Կարմիր մզկիթում կազմակերպուած աւերածութիւնների համար: Նշւում է նաեւ, որ Կարաչիում Փերվեզ Մուշարաֆի դէմ բողոքի ակցիա են կազմակերպել Պակիստանի արմատական քաղաքական ուժերը: Նրանք նույնպես դժգոհութիւն են յայտնել Կարմիր մզկիթի գրոհի դէմ` անուանելով այն իսկական ահաբեկութիւն: Յիշեցնենք, որ Կարմիր մզկիթի գրոհը սկսուել էր յուլիսի 10-ին, որի ժամանակ մեծ կորուստներ էր գրանցուել ինչպէս գրոհայինների, այնպէս էլ զինվորականների կողմից: Սպանուել էր նաեւ իսլամիստների առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին: Մզկիթի գրոհը աւարտուել էր յուլիսի 11-ին: Պաշտօնական տուեալների համաձայն, զոհուել է մօտ 90 մարդ: Սակայն անանուն աղբիւրները խոսում են հարիւրաւոր սպանուածների մասին:
  -   Միջազգային