ՊԱՅԹԻՒՆ ԱԼԺԻՐՈՒՄ` 9-ՐԴ ՀԱՄԱԱՖՐԻԿՅԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ<br />


ՊԱՅԹԻՒՆ ԱԼԺԻՐՈՒՄ` 9-ՐԴ ՀԱՄԱԱՖՐԻԿՅԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ

  • 11-07-2007 20:57:00   | Ալժիր  |  Միջազգային
ԱԼԺԻՐ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 11-ին Ալժիրում տեղի է ունեցել ահաբեկչական գործողութիւն, ինչի հետեւանքով զոհուել է 8 եւ վիրաւորուել 15 մարդ: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն: Տեղեկութիւնների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել Լահդարիա քաղաքի մերձակայքում: Մահապարտ ահաբեկիչը, ականապատ մեքենան ուղղելով դէպի բանակային զորանոցի հսկիչ անցակէտ, պայթեցրել է այն: Ահաբեկչական գործողութիւնը տեղի է ունեցել Համաաֆրիկյան 9-րդ խաղերի բացման նախաշեմին: Զոհերի թւում կան զինվորներ եւ խաղաղ բնակիչներ: Նշենք, որ Ալժիրի մայրաքաղաքը երկու շաբաթով հիւրընկալում է Աֆրիկեան օլիմպիադան, որի հանդիսաւոր բացումը տեղի կունենայ այսօր: Ալժիրը 1978թ. ի վեր արդէն երկրորդ անգամ է ընդունում Աֆրիկայի մարզիկներին:
  -   Միջազգային