«ԱԼ ՂԱԻԴԱ»-Ն ԴԱՐՁԵԱԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ<br />


«ԱԼ ՂԱԻԴԱ»-Ն ԴԱՐՁԵԱԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ

  • 11-07-2007 12:55:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութիւնը սպառնում է Մեծ Բրիտանիայում իրականացնել նոր ահաբեկչական գործողութիւններ` Եղիսաբեթ II թագուհու կողմից հնդիկ գրող Սալման Ռուշդիին ասպետի տիտղոս շնորհելու պատճառով: Իսլամիստական կայքէջերից մէկում տեղադրուած աուդիոուղերձով բրիտանական իշխանութիւններին է դիմել «Ալ Ղաիդա» կազմակերպութեան առաջնորդներից Այման Զավահիրին: Իր ուղերձում ահաբեկիչը նոր վարչապետ Գորդոն Բրաունից պահանջել է փոխել պետութեան այն քաղաքականութիւնը, որը դարձաւ «Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դէպքերի պատճառ». «Եթէ դուք չեք հասկացել, ապա մենք պատրաստ ենք այն կրկնել»,- յայտարարել է ահաբեկիչը: Նշենք, որ բրիտանական հպատակութիւն ունեցող Սալման Ռուշդին իր «Սատանայական ստեղծագործութիւններ» վէպի պատճառով 1989թ. Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադիր Այաթոլլա Հոմեյնիի կողմից դատապարտուել էր մահապատժի: Վերջերս իրանական իշխանութիւնները յայտարարել էին, թէ այդ որոշումը մնում է անփոփոխ: Իսկ 2007թ. յունիսի 16-ին Բրիտանիայի կողմից գրողին ասպետի տիտղոս շնորհելը առաջ բերեց մուսուլմանական աշխարհի բուռն հակազդեցութիւնը:
  -   Միջազգային