ՉԻՆ ՊԱՇՏՕՆԵԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱՐԿՈՒԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ<br />


ՉԻՆ ՊԱՇՏՕՆԵԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱՐԿՈՒԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ

  • 10-07-2007 14:16:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանում մահապատժի է ենթարկուել երկրի սննդամթերքի եւ դեղարտադրանքի պետական վարչութեան նախկին ղեկավար Չժեն Սյաոյուն: Այս մասին հաղորդում են չինական լրատվամիջոցները: Պաշտօնեան կաշառակերութեան համար մահապատժի էր դատապարտուել 2007թ. գարնանը: Նա բողոքարկել էր դատարանի որոշումը, սակայն այն մնացել էր անփոփոխ: Դատարանը Չժեն Սյաոյուին մեղաւոր էր ճանաչել կաշառակերութեան եւ պաշտօնական դիրքի չարաշահման համար: Ըստ տեղեկութիւնների, մի քանի տարուայ ընթացքում չին պաշտօնեան որպէս ստացել էր մօտ 800 հազար դոլարի կաշառք:
  -   Միջազգային