ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՅԱՂԹԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ<br />


ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՅԱՂԹԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

  • 04-07-2007 19:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ՋԵՐՄՈՒԿ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 3-ին Ջերմուկում աւարտուեց շախմատի միջազգային պատանեկան 2-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Բելառուսի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Հայաստանի 68 շախմատիստներ: Տարիքային բոլոր խմբերում յաղթեցին Հայաստանի ներկայացուցիչները. Հրանտ Մելքումեանը առաջինն էր մինչեւ 18 տարեկանների խմբում` 9 հնարաւորից վաստակելով 8,5 միաւոր, Սամուէլ Տեր Սահակեանը 14 տարեկանների խմբում` 9 միաւորով, եւ Կարեն Յովհաննիսեանը` 10 տարեկանների խմբում` 8 միաւորով: Մրցաշարը կազմակերպեց եւ անցկացրեց գրոսմայստեր Սմբատ Լպուտեանի ղեկավարած շախմատի հանրապետական ակադեմիան: Յուլիսի 5-ին Մարտունի քաղաքում կմեկնարկի շախմատի միջազգային խոշոր` 12-րդ կարգի, «Սեւանայ լիճ» մրցաշարը, որը կաւարտուի յուլիսի 14-ին:
  -   Սպորտ