ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՈՒԵԼ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՀԱՅԵԱՑՔՆԵՐԻ ՏԵՐ<br /> ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍԿՍՈՒԵԼ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՀԱՅԵԱՑՔՆԵՐԻ ՏԵՐ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ

  • 03-07-2007 21:15:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 3-ին Պակիստանի մայրաքաղաքում արմատական հայեացքների տեր ուսանողների եւ իրավապահ մարմինների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով զոհուել է 6 մարդ: Կան նաեւ մեծ թւով վիրաւորներ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Լալ Մեսջիդի (Կարմիր մզկիթ) մեդրեսէի (հոգեւոր դպրոց) ուսանողների եւ ներքին զօրքերի ստորաբաժանման միջեւ բախումը սկսուել է ցերեկվա աղօթքից յետոյ: Բախման պատճառների մասին առայժմ որեւէ տեղեկություն չի հաղորդւում: Ըստ Պակիստանի ներքին գործերի նախարարի, բախման արդիւնքում զոհուել է մէկ եւ վիրաւորուել մի քանի զինվոր: Կարմիր մզկիթի մոլլա Աբդուլ Քայումի խօսքերով, զոհուել է 5 ուսանող: Բախումից անմիջապէս յետոյ Լալ Մեսջիդի ուսանողները շրջափակել են մզկիթի տարածքը: Իրավապահ մարմինները նրանց դէմ օգտագործում են արցունքաբեր գազ:
  -   Միջազգային