ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԾԱՆՒՈՐԴՆԵՐ ՏԻԳՐԱՆՆ ԿՈՐԿՈՏԵԱՆԸ ԵՎ ԱՐԱՄ ԲԵԼԱԼՅԱՆԸ<br /> ՄՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ «Բ» ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԾԱՆՒՈՐԴՆԵՐ ՏԻԳՐԱՆՆ ԿՈՐԿՈՏԵԱՆԸ ԵՎ ԱՐԱՄ ԲԵԼԱԼՅԱՆԸ
ՄՏԱՆ ԱՇԽԱՐՀԻ «Բ» ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 28-06-2007 16:00:00   |   |  Սպորտ
ՔԵՅՓԹԱՈՒՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 27-ին Հարաւ-աֆրիկեան Հանրապետութեան Քեյփթաուն քաղաքում անցկացուեց աշխարհի «Բ» խմբի առաջնութեան հրապարակային հեծանվավազքի խմբային մրցաշարը: Նախնական փուլերում յաղթեցին եւ եզրափակիչ մտան Հայաստանի 2 ներկայացուցիչներ: 24 ուժեղագույնների պայքարում Տիգրան Կորկոտեանը 15 կմ վազքում զարգացրեց 40,733 կմ/ժ արագութիւն եւ գրաւեց 5-րդ տեղը: Արամ Բելալյանը 12-րդն էր, իսկ Վազգէն Ղուլիջանեանը եզրափակիչ չհասավ: Յուլիսի 1-ին մրցաշարի մասնակիցները հանդէս կգան խճուղային հեծանւավազքում: Մեկնարկի կելնեն նաեւ Հայաստանի 3 հեծանվորդները:
  -   Սպորտ