ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆԱՅ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆԱՅ

  • 25-06-2007 18:10:00   |   |  Սպորտ
ՀԵՐԵՆՎԵՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 23-ին հոլանդական Հերենվեն քաղաքում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի գործկոմի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկուած հարցերից մէկը «Եւրօ-2008»-ի ծրագրով սեպտեմբերի 8-ին եւ 12-ին նշանակուած Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հաւաքականների միջեւ կայանալիք հանդիպումներին էր վերաբերում: Նիստում որոշում է ընդունուել այդ խաղերն ընդհանրապես չանցկացնել եւ կողմերին միաւորներ չշնորհել: ՀՖՖ-ի մամլոյ ծառայութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ որոշումը չի բողոքարկելու:
  -   Սպորտ