ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՒՈՐ<br /> ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԵՅՎԻԴ ԲԱԼԲԻՌՆԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԱԿԱՆԱԽԱՂԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՒՈՐ
ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴԵՅՎԻԴ ԲԱԼԲԻՌՆԻՆ

  • 22-06-2007 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 22-ին սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Միքայէլ Իսպիրեանը ընդունել է Եւրոպայի մականախաղի ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար Դեյվիդ Բալբիռնուն (Իռլանդիա): Փոխնախարարը պատմեց Հայաստանում դեռեւս 1-2-րդ դարերում գրանցում ստացած մականախաղ մարզաձեւի, խաղադաշտի չափերի, կանոնների մասին, նաեւ այն, որ հայերը շուտ են հմտանում մականախաղում: Սոխնախարարը նշեց, որ Հայաստանի թիմերը մրցանակներ եւ գաւաթներ են նուաճել համամիութենական առաջնութիւններում, իսկ աշխարհի խորհրդանշական հաւաքականում 8 անգամ ընդգրկուել է աշխարհի լաւագոյն պաշտպան, երեւանցի Սոս Հայրապետեանը: Դ.Բալբիռնին նշեց, որ որոշ չափով ծանօթ է հայկական մականախաղին, նրա աւանդոյթներին եւ ցանկանում է Հայաստանի թիմերի եւ հաւաքականների տեսնել միջազգային մրցաշարերում: Նա յայտնեց, որ այդ սպորտաձեւի յետագայ զարգացմանը նպաստելու նպատակով Եւրոպական ֆեդերացիան գոյք եւ հանդերձանք կուղարկի Հայաստան:
  -   Սպորտ