ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ<br /> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 21-06-2007 19:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 26-ից յուլիսի 1-ը Հարաւ-աֆրիկեան Քեյփթաուն քաղաքում կանցկացուի խճուղային եւ հրապարակային հեծանվավազքի աշխարհի 2-րդ խմբի առաջնութիւնը: Լաւագոյն հնգյակներում տեղ գտնողները կստանան Պեկինի օլիմպիական խաղերի մասնակցութեան ուղեգիր: Հայաստանը առաջնութիւնում կներկայացնեն Տիգրան Կորկոտեանը, Վազգէն Ղուլիջանեանը եւ Արամ Բելալյանը: Պատուիրակութեան ղեկավարն է հեծանվային սպորտի հանրապետական ֆեդերացիայի գործադիր տնօրէն Կարեն Գրիգորեանը, հաւաքականի գլխաւոր մարզիչն է Ալբերտ Տոլոյանը:
  -   Սպորտ