ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԹԼԵՏՆԵՐԸ ՎԵՆԻՑԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ<br /> ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԹԼԵՏՆԵՐԸ ՎԵՆԻՑԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ
ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ

  • 21-06-2007 17:49:00   | Հայաստան  |  Սպորտ
ՎԵՆԻՑԱ, 21 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 20-ին Բոսնիա-Հերցեգովինայի Վենիցա քաղաք է մեկնել Հայաստանի աթլետիկայի հաւաքականը` մասնակցելու Եւրոպայի գաւաթի խաղարկութեանը: Պատուիրակութեան կազմում ընդգրկուած է 22 մարդ, այդ թւում նիզականետորդ Մելիք Ջանոեանը (Գիւմրի), արագավազորդներ Վահագն Ջավախյանը, Ալեքսանդր Աբրահամեանը, գնդահրորդ Սոս Մելիքեանը (3-ն էլ Երեւան), հեռացատկորդ Գեւորգ Սարգսեանը (Վանաձոր): Մրցումները կաւարտուեն յունիսի 24-ին:
  -   Սպորտ