ՅՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ»<br /> ԱՄԵՆԱՄԵԱՅ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱՐՇԱՒԸ<br />


ՅՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ»
ԱՄԵՆԱՄԵԱՅ ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԱՐՇԱՒԸ

  • 20-06-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արմէնիան Թեքնոլըջի գրուպ» (ATG) հիմնադրամը ամերիկահայ բարերար Վաչէ Սողոմոնյանի ֆինանսական աջակցութեամբ յունիսի 21-27-ին կանցկացնի «Երեւան-Ստեփանակերտ-Երեւան» ամենամեայ հեծանվային արշաւը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Յակոբեանը, այս տարի արշաւին մասնակցելու են 20 հեծանւորդներ, որոնցից 9-ը` ԱՄՆ-ից, որոնք անցնելու են մօտ 1200-1300 կմ: Ինչպէս նախորդ տարիներին, այս տարի նույնպես կնկարահանուի այդ ակցիայի մասին ֆիլմ, որը կցուցադրուի ԱՄՆ-ում: Ըստ Կ.Յակոբեանի, հինգերորդ անգամ անցկացուող հեծանվային արշաւը բարեգործական նպատակ ունի. միջոցառման արդիւնքում հանգանակուած գումարներով իրականացւում են Հայաստանի եւ ԼՂՀ-ի գիւղատնտեսութեան զարգացմանն ուղղուած ծրագրեր: ՀՀ Հեծանվասպորտի ասոցիացիայի նախագահ Մարտին Շարբատյանի խօսքերով, այսօր Հայաստանում այս սպորտաձեւը անտարբերութեան է մատնուած: Ըստ նրա, դրա արդիւնքում բոլորովին անմխիթար վիճակում է յայտնուել Երեւանի հեծանվահրապարակը, որը չունի նորմալ հանդերձարաններ, լոգասենյակներ, ինչպէս նաեւ հեծանիվներ: Կ.Հակոբեանն էլ նշեց, որ պատահական չէ, որ արշաւը աւարտուելու է Երեւանի հեծանվահրապարակում: «Ցանկանում ենք բարեգործների ուշադրութիւնը հրաւիրել հեծանուահրապարակի, յատկապէս հեծանվուղու վերանորոգման խնդրի վրայ»,- ասաց նա:
  -   Հասարակութիւն