ԵՒՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԳՐԵՏԱ ԽՆՁՐՑՅԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՄԵԴԱԼ<br /> ՆՈՒԱՃԵԼ ՆԱԵՒ ՊԵԿԻՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ՊԱՐԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԳՐԵՏԱ ԽՆՁՐՑՅԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՄԵԴԱԼ
ՆՈՒԱՃԵԼ ՆԱԵՒ ՊԵԿԻՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ՊԱՐԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

  • 20-06-2007 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Կավալա քաղաքում յունիսի 10-15-ին անցկացուած Եւրոպայի հաշմանդամ ծանրորդների 8-րդ առաջնութիւնում Գրետա Խնձրցյանը (48 կգ, Գիւմրի) դարձել է արծաթէ մեդալակիր: Բացի այդ, նա նուաճել է նաեւ Պեկին-2008 պարօլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: Յունիսի 20-ին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը մարզուհուն արժէքաւոր նուէր յանձնեց, իսկ ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամուէլ Խաչատրեանը փոխանցեց դրամական պարգեւ: Գ.Խնձրցյանը, շնորհակալութիւն յայտնելով գնահատանքի համար, խոստացաւ, որ Պեկինից նույնպես տուն կվերադառնայ մեդալով:
  -   Սպորտ