ՍՏԵՂԾՈՒԵԼ Է ՀՀ ԲՈՒՀ-ԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ<br /> ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ<br />


ՍՏԵՂԾՈՒԵԼ Է ՀՀ ԲՈՒՀ-ԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ
ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  • 19-06-2007 21:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին ՀՀ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ ընդունելութեան գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծուել է Հանրապետական ընդունող յանձնաժողով (ՀԸՀ)` ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանի նախագահութեամբ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնից: ՀԸՀ նախագահի տեղակալն է փոխնախարար Արա Աւետիսեանը, պատասխանատու քարտուղարը` ԿԳՆ-ի աշխատակազմի բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքեանը: ՀԸՀ կազում ընդգրկուել են նաեւ ԿԳՆ-ի աշխատակազմի բարձրագոյն մասնագիտական կրթութեան վարչութեան պետ Ռուբէն Գասպարեանը, ինչպէս նաեւ հանրապետութեան պետական բուհերի ռեկտորները, ՀՀ կառավարութեանն առընթեր Ազգային անվտանգութեան ծառայութեան մէկ ներկայացուցիչ: Յանձնաժողովում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը կրթութեան վարչութեան պետ Օնիկ Վաթյանն է: ՀԸՀ-ի հաշւիչ կենտրոնի աշխատանքները կհամակարգի ԵՊՀ-ի հաշւիչ կենտրոնի ղեկավար Ռ.Թոփչյանը: ԶԼՄ-ների հետ աշխատանքը կկազմակերպի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստեանը:
  -   Հասարակութիւն