ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳԵՐԱԳՈՅՆ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԻՐ ԼԻԱԶՈՐԱԳԻՐՆ Է ՅԱՆՁՆԵԼ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ<br />


ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳԵՐԱԳՈՅՆ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԻՐ ԼԻԱԶՈՐԱԳԻՐՆ Է ՅԱՆՁՆԵԼ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ

  • 15-06-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանին իր լիազորագիրն է յանձնել ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագոյն յանձնակատարի հայաստանեան նորանշանակ ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան (Bushra Halepota): Հանդիպմանը ներկայ էր նաեւ ՄԱԿ ՓԳՀ հայաստանեան գրասենեակի նախկին ներկայացուցիչ Փիթեր Նիկոլաուսը, որը ՀՀ արտգործնախարարին շնորհակալութիւն է յայտնել գրասենեակի հետ ծաւալուած ակտիւ համագործակցութեան եւ արդիւնաւէտ աշխատանքի համար: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպման ժամանակ քննարկուել են ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանեան գրասենեակի կողմից ներկայումս իրականացyող ծրագրերին առնչուող հարցեր:
  -   Հասարակութիւն