ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ «ՓԻՒՆԻԿԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ «ՓԻՒՆԻԿԸ»

  • 15-06-2007 18:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 14-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութեան 9-րդ փուլի հանդիպումները: Գրանցուեցին հետեւեալ արդիւնքները` «Փիւնիկ» - «Բանանց»` 5:1, «Արարատ» - «Կիլիկիա»` 4:0, «Շիրակ» - «Միկա»` 1:0, «Գանձասար» - «Ուլիս»` 0:0: 9 փուլից յետոյ մրցաշարային աղիւսակը 22 միաւորով գլխաւորում է «Փիւնիկը», 19 միաւորով 2-րդն է «Արարատը», իսկ «Բանանցը» 17 միաւորով` 3-րդը: «Միկան» ունի 16 միաւոր եւ եզրափակում է առաջին քառեակը: Գիւմրիի «Շիրակն» ունի 11, Կապանի «Գանձասարը»` 9 միաւոր: 4-ական միաւորով աղիւսակը եզրափակում են «Կիլիկիան» եւ «Ուլիսը»: Յաջորդ` 10-րդ, փուլի հանդիպումները նշանակուած են յունիսի 18-ին:
  -   Սպորտ