ԱՐԱՅԻԿ ՄԻՐԶՈԵԱՆԸ 3-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՒԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ԱՐԱՅԻԿ ՄԻՐԶՈԵԱՆԸ 3-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՒԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 13-06-2007 20:00:00   |   |  Սպորտ
ՊՐԱՀԱ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 12-ին Պրահայում անցկացուող աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնութեան մրցահարթակ ելան 69 կգ քաշային մարզիկները: Հայաստանի պատուիրակ Արայիկ Միրզոեանը (Էջմիածին) երկամարտի 316 կգ արդիւնքով (պոկում վարժութիւնում 146 կգ, հրումում` 170 կգ) գրաւեց 3-րդ տեղը ու արժանացավ բրոնզէ մեդալի: Առաջնութեանը մասնակցող հայաստանցի 5 մարզիկներից յունիսի 13-ին ասպարէզ կելնեն եւս 2-ը` Մելինէ Դալուզեանը (63 կգ, Գիւմրի) եւ Արամ Անդրիկեանը (77 կգ, Սեւան):
  -   Սպորտ