ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ է արձակուել թուով 505 դատապարտեալ, կրճատուել է 214 դատապարտեալի պատժաչափը


ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ է արձակուել թուով 505 դատապարտեալ, կրճատուել է 214 դատապարտեալի պատժաչափը

  • 06-07-2011 23:57:29   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական ծառայութիւնում մայիսի 27-ից սկսուել է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կապակցութեամբ յայտարարուած համաներմամբ դատապարտեալներին ազատ արձակելու, ինչպէս նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը: Ըստ Քրէակատարողական վարչութեան հանրային կապերի բաժնի հաղորդագրութեան, յուլիսի 1-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ է արձակուել թուով 505 դատապարտեալ, միաժամանակ կրճատուել է 214 դատապարտեալի պատժաչափը: Համաներմամբ ազատ արձակուած եւ պատժաչափը կրճատուած դատապարտեալների քանակը ներկայացւում է ըստ քրէակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - ազատ է արձակուել 62-ը, կրճատում 4, «Էրեբունի» - ազատ է արձակուել 111-ը, կրճատում 49, «Վարդաշեն» - ազատ է արձակուել 31-ը, կրճատում 15, «Դատապարտեալների հիւանդանոց» - ազատ է արձակուել 27-ը, կրճատում 7, «Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակայ դատապարտեալներ չկան), «Արթիկ» - ազատ է արձակուել 47-ը, կրճատում 37, «Վանաձոր» - ազատ է արձակուել 18-ը, կրճատում 14, «Սեւան» - ազատ է արձակուել 65-ը, կրճատում 39, «Հրազդան» - ազատ է արձակուել 30-ը, կրճատում 1, «Աբովեան» - ազատ է արձակուել 6-ը, կրճատում 15, «Գորիս» -ազատ է արձակուել 13-ը, կրճատում 9, «Կոշ» - ազատ է արձակուել 95-ը, կրճատում 24: Համաներմամբ դատապարտեալների ազատ արձակման, ինչպէս նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակւում է:
  -   Հասարակութիւն