ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԹՈՒՐՔ ԵՎ ՂՐՂԶ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՒ
11-06-2007 22:15:00 | | Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 11-ին Ղրղզստանի
մայրաքաղաքում բախում է տեղի ունեցել թուրք եւ ղրղզ երիտասարդների
միջեւ: Ծեծկռտուքը աւարտուել է հրաձգությամբ: Զոհեր եւ վիրաւորներ
չկան: Ներքին գործերի նախարարութիւնը դեռեւս չի պարզել բախման
պատճառները եւ յայտարարել է, որ դէպքը կհետաքննի յատուկ քննչական
խումբը: