ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ ԵՆ «ԿԱՐՄԻՐ ԽԱՉ»-Ի ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ ԵՆ «ԿԱՐՄԻՐ ԽԱՉ»-Ի ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

  • 11-06-2007 22:04:00   |   |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի հիւսիսային յատուածում` պաղեստինեան փախստականների Նահր ալ Բարիդ ճամբարի մօտակայքում յունիսի 11-ին սպանուել են «Կարմիր Խաչ»-ի երկու աշխատակիցներ: Ըստ տեղեկութիւնների, աշխատակիցները սպանուել են փախստականների ճամբարից հոգեւորականների պատուիրակութիւնը դուրս բերելու ժամանակ: Վիրաւորուել է զինադադար ձեռք բերելու նպատակով փախստականների ճամբարում գտնուող հոգեւորականներից մէկը: Մինչ այդ լիբնանյան բանակը ռմբակոծել էր «Ֆաթհ ալ Իսլամ» խմբաւորման գրոհայինների դիրքերը Նահր ալ Բասրիդ ճամբարում: Վերջին երու օրերի ընթացքում ճամբարի մօտակայքում զոհուել է 11 մարդ: Յիշեցնենք, որ Նահր ալ Բարիդում լիբանանեան բանակի եւ «Ֆաթհ ալ Իսլամ»-ի գրոհայինների միջեւ բախումները սկսուել էին մայիսի 20-ին: Մինչ օրս պաղեստինեան փախստականների ճամբարում շարունակում են մնալ մօտ 3000 խաղաղ բնակիչ: Իսկ մինչեւ մարտերը այնտեղ հաշււում էր մօտ 30 հազար մարդ:
  -   Միջազգային