ԵՐԵՒԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ<br /> ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ Է ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ<br />


ԵՐԵՒԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ
ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ Է ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ

  • 11-06-2007 17:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 2011թ.-ը կմշակվի Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանց: Ինչպէս յունիսի 11-ի ասուլիսում յայտնեց «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Կարեն Եդիգարեանը, 2011թ.-ին աւարտւում են միկրոաւտոբուսային երթուղիները սպասարկող ընկերութիւնների եւ քաղաքապետարանի միջեւ կնքուած պայմանագրերի ժամկէտները: Ըստ նրա, դրանից յետոյ երթուղիներում շահագործւող միկրոաւտոբուսների քանակը մօտ 1000-ով կկրճատուի, իսկ միջին տեղատարողությամբ ավտոբուսներինը մօտ 700-ով կաւելանա: Կ.Եդիգարեանը նշեց նաեւ, որ 2008-2010թթ.-ին տարեկան կներկրուի 20-ական տրոլեյբուս: Ըստ այդմ էլ կաւելացուի տրոլեյբուսների երթուղիների թիւը: Նա յայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ Ոստիկանութեան եւ ՀՀ Հարկային պետական տեսչության հետ համատեղ իրականացնում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի վիճակի բարելաւման ուղղութեամբ խիստ վերահսկողութիւն: Յունուար-մայիս ամիսներին հասարակական տրանսպորտի կանգառներում գրանցուել է տրանսպորտային այլ միջոցների կայանման 596 դէպք, որոնց վարորդների նկատմամբ կիրառուել է 20 հազարական դրամի չափով վարչական տուգանք: Նշուեց, որ ապրիլի 1-ից վարչական տուգանքներ են կիրառւում երթուղային միկրոաւտոբուսների վարորդների ծխելու, բջջային հեռոխոսներից օգտուելու եւ մեքենաներում հնչող բարձր երաժշտութեան համար. առաջին անգամ վարորդը տուգանվում է 25 հազար, երկրորդ անգամ` 50 հազար դրամով, իսկ երրորդ անգամ` հեռացւում է աշխատանքից: Կ.Եդիգարեանի խօսքերով, արդէն արձանագրուել է նման խախտումների 150 դէպք:
  -   Հասարակութիւն