ՅՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ԵՊՀ-Ի ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՐԻՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՒ
ԿԿՆՔՈՒԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
08-06-2007 17:20:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 9-ին
համագործակցութեան համաձայնագիր է կնքուվելու Երեւանի պետական
համալսարանի (ԵՊՀ) եւ Գերմանիայի Տրիրի համալսարանի միջեւ: Այս
մասին յունիսի 8-ին լրագրողներին յայտնեց ԵՊՀ-ի ռեկտոր Արամ
Սիմոնեանը: Նրա խօսքերով, ԵՊՀ-ն Տրիրի համալսարանի հետ աւելի քան
10 տարուայ համագործակցութեան փորձ ունի: Իսկ այդ համաձայնագիրը նոր
իմպուլս կհաղորդի գիտական հետազոտություններին: Ըստ Ա.Սիմոնեանի,
նախատեսւում է համատեղ ծրագրեր իրականացնել մաթեմատիկայի,
քաղաքագիտության, կոնֆլիկտաբանության, հանրային կառավարման,
սոցիալական աշխատանքի բնագաւառներում:
ԵՊՀ-ի ռեկտորի համոզմամբ, համագործակցութեան այս փուլում
իրական հնարաւորութիւններ կընձեռվեն փոխանակել ոչ միայն գիտական
արդիւնքները, այլեւ կատարել դասախօսների, ասպիրանտների եւ
ուսանողների փոխանակում:
Կարեւորելով նաեւ մագիստրանտների փոխանակման գործընթացը,
ռեկտորը նշեց, որ, ինչպէս ցոյց է տուել ասպիրանտների փոխանակման
օրինակը, երիտասարդ կադրերի պատրաստման հարցում կբացահայտվի առկայ
մեծ ներուժը:
«Համաձայնագրին հետեւելու են մի շարք աշխատանքային
պայմանագրեր, որորոնցում կոնկրետ կնշուեն ծրագրերի իրականացման
ժամկէտները»,- նշեց Ա.Սիմոնեանը` հոյս յայտնելով, որ գործընթացը
կսկսուի 2008-2009թթ. ուսումնական տարում: