ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ «ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳԻՐ ՆՈՒԱՃԵԼՈՒ<br /> ՅՈՅՍԵՐ ԵՆ ՓԱՅՓԱՅՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ «ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳԻՐ ՆՈՒԱՃԵԼՈՒ
ՅՈՅՍԵՐ ԵՆ ՓԱՅՓԱՅՈՒՄ

  • 07-06-2007 16:05:00   |   |  Սպորտ
ԱՆԹԱԼԻԱ, 7 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 3-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում աւարտուեց նետաձգութեան աշխարհի գաւաթի խաղարկութեան 3-րդ փուլի մրցաշարը: 51 երկրների 124 մարզիկների շարքում էին Հայաստանի 3 նետաձիգներ: Անդրանիկ Շահնազարեանը գրաւեց 101-րդ (1240 միաւոր), Յովհաննէս Պետրոսեանը 113-րդ (1191 միաւոր), իսկ Արշակ Պետրոսեանը 114-րդ տեղը (1170 միաւոր): Յունիսի 5-15-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կանցկացուի աշխարհի առաջնութիւնը, որտեղ խաղարկվելու են «Պեկին-2008»-ի օլիմպիական ուղեգրեր: Անհատական պայքարում 1-40-րդ, իսկ թիմայինում 1-8-րդ տեղ զբաղեցնողները կարժանանան օլիմպիական ուղեգրին: Հայատսնի նետաձգութեան հաւաքականի գլխաւոր մարզիչ Բորիս Վասիլեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին ասաց, որ Հայաստանի մարզիկները օլիմպիական ուղեգիր նուաճելու յոյսեր են փայփայում:
  -   Սպորտ