ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԷՋ ՄԵՂԱԴՐՒՈՂ Ա.ԱԼԵՔՍԱՆԵԱՆԸ<br /> ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵՑ 1 ՏԱՐՈՒԱՅ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԷՋ ՄԵՂԱԴՐՒՈՂ Ա.ԱԼԵՔՍԱՆԵԱՆԸ
ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵՑ 1 ՏԱՐՈՒԱՅ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 06-06-2007 20:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱԲՈՎԵԱՆ, 6 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոտայքի մարզի 1-ին ատեանի դատարանը յունիսի 6-ի դատավճռով 1 տարուայ ազատազրկման դատապարտեց Արամայիս Ալեքսանեանին եւ 2 տարուայ պայմանական ազատազրկման` Բելա Մելքոնեանին: Դատարանը հաստատուած համարեց Հրազդան քաղաքի բնակիչ Արամայիս Ալեքսանեանին ներկայացուած մեղադրանքը, ըստ որի մայիսի 9-ին նոյն քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակչուհի Բելա Մելքոնեանի միջոցով 4 հազ.-ական դրամ կաշառք է բաժանել թիւ 61 շէնքի 32 բնակիչների` հարկադրելով նրանց մայիսի 12-ին ԱԺ ընտրութիւններում կողմ քուէարկել թիւ 25 ընտրատարածքի պատգամաւորութեան թեկնածու Մխիթար Յարութիւնեանի օգտին: Ա.Ալեքսանեանին մեղադրանք էր առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 154.2 պրիմ յօդուածի 2-րդ մասով, իսկ Բ. Մելքոնեանին 38 յօդուածի 5-րդ մասով եւ 154.2 պրիմ յօդուածի 2-րդ մասով:
  -   Հասարակութիւն