ՀԱՍՏԱՏՈՒԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ<br />


ՀԱՍՏԱՏՈՒԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  • 06-06-2007 17:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան յունիսի 6-ի նիստում հաստատուել են Հայաստանում թռիչքային անվտանգութեան կանոնները: Ինչպէս լրագրողներին յայտնեց ՀՀ Քաղավիացիայի վարչութեան պետ Արտյոմ Մովսէսեանը, նոր կանոնների հաստատումը պայմանաւորուած է Միջազգային աւիացիոն կազմակերպութեան` ԻԿԱՕ-ի պահանջներով եւ «Աւիացիայի մասին» ՀՀ օրէնքում կատարուված փոփոխություններով: Ա. Մովսէսեանը նշեց, որ նոր կանոններով ամրագրւում է, թէ ինչպէս պէտք է օդանավ շահագործողը բախումներից խուսափելու համար այն շահագործի: Դրանով կարգաւորւում են նաեւ տեսանելի թռիչքները, անօրինական միջամտութեան դէպքերը: Ըստ նրա, ամրագրուած է նաեւ, թէ ինչպիսի միջամտութիւն պէտք է իրականացնի օդաչուն օդանավում անօրինական միջամտութեան դէպքում. դա վերաբերում է օդանաւի լոյս արձակելուն, սպասարկող կազմակերպութեան հետ խօսակցութեանը եւ այլն: Նման բախումներից խուսափելու համար մեծացուել է նաեւ օդանաւի հրամանատարի պատասխանատւութիւնը:
  -   Հասարակութիւն