ՇՈՒՏՈՎ ՀԱՆՐՈՒԹԵԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ<br /> ՅԱՐՄԱՐԵՑՈՒԱԾ «ՌԵՆՈ» ՄԱԿՆԻՇԻ ԱՒՏՈԲՈՒՍԸ<br />


ՇՈՒՏՈՎ ՀԱՆՐՈՒԹԵԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
ՅԱՐՄԱՐԵՑՈՒԱԾ «ՌԵՆՈ» ՄԱԿՆԻՇԻ ԱՒՏՈԲՈՒՍԸ

  • 05-06-2007 17:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մատչելիութիւնը անկախութիւն է» ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանի հաշմանդամների «Փիւնիկ» միութիւնը, նպատակ ունի հասնել այն բանին, որ հաշմանդամները կարողանան անարգել օգտուել հանրային երթեւեկության միջոցներից: Ծրագրի շրջանակում յունիսի 5-ին կայացած քննարկման ժամանակ «Փիւնիկ» միութեան նախագահ Յակոբ Աբրահամեանը նշեց, որ հոկտեմբերի 1-ին աւարտուող ծրագրի արդիւնքում նախատեսւում է Հայաստանում գործարկել հաշմանդամներին յարմարեցուած տրանսպորտի գոնէ 2 միջոց: Ըստ նրա, հաշմանդամների համար տրանսպորտային միջոցների հարմարեցումը նախատեսուած է հաշմանդամների սոցիալական պաշտպանութեան 2007թ.-ի տարեկան ծրագրով: Ինչպէս նշեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Հաշմանդամների, տարեցների հիմնահարցերի վարչութեան պետ Ջեմմա Բաղդասարեանը, այս խնդրի լուծման համար պետբիւջէից միջոցներ չեն նախատեսուել: Ըստ նրա, նախարարութիւնը խնդրի լուծման տարբերակներ գտնելու առումով տարբեր քննարկումներ է կազմակերպում: Մասնաւորապէս, քննարկւում է տեղաշարժման հետ խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների համար հանրապետութիւնում «սոցիալական սերվիս-տաքսու» համակարգ ներդնելու հարցը: Իսկ Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչութեան աշխատակից Արսէն Գասպարեանը նշեց, որ քաղաքապետարանի «Աւտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Ռենո» մակնիշի աւտոբուսներից մէկի վրայ կատարուել են հաշմանդամների սպասարկման ապահովմանն ուղղուած կառուցուածքային փոփոխութիւններ: Ըստ նրա, մօտ օրերս մեքենան կներկայացուի հանրութեանը եւ կորոշուի դրա արդիւնաւէտ ու նպատակային շահագործման եղանակը: Ա.Գասպարեանը յայտնեց նաեւ, որ այս տարուայ ընթացքում Երեւան ներկրվելիք նոր տրոլեյբույսներից մէկը նույնպես յարմարեցուած կլինի հաշմանդամների համար: Խնդրի լուծման իրենց տարբերակը ներկայացրեց «Ունիսոն» հասարական կազմակերպութեան նախագահ Արմէն Ալավերդեանը: Նա նշեց, որ կազմակերպութեան նախաձեռնութեամբ մշակtyել եւ Ազգային Ժողով է ներկայացուել «Հաշմանդամների եւ սակավաշարժ այլ անձանց համար հասարակական նշանակութեան վայրերի եւ հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման մասին» ՀՀ օրէնքի նախագիծը: Ըստ օրինագծի, աւտոբուսներով եւ երթուղային տաքսիներով ուղեւորների փոխադրումներ իրականացնելու նպատակով հայտարարվող մրցութային պահանջներում պէտք է ներառուած լինի հաշմանդամների համար իւրաքանչիւր երթուղիում գոնէ մէկ մատչելի փոխադրամիջոցի առկայութեան ապահովման պահանջը:
  -   Հասարակութիւն