ՀՐԱՏԱՐԿՎԵԼ Է «ԲՆՈՒԹԻՒՆ ԵՎ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԸ<br />


ՀՐԱՏԱՐԿՎԵԼ Է «ԲՆՈՒԹԻՒՆ ԵՎ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԸ

  • 04-06-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի, Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցի եւ Երեւանի պետական համալսարանի նախաձեռնութեամբ հրատարակուել է «Բնապահպանութիւն եւ Աստուածաբանութիւն» գիրքը, որտեղ ներկայացուած են բնապահպանութեան հիմունքները եւ քրիստոնեական եկեղեցու տեսակետն այն մասին, որ էկոլոգիական ճգնաժամն առաջացել է մարդու գործունէութեան արդիւնքում: Յունիսի 4-ին «Արմէնիա Մարիոթ» հիւրանոցի «Աշոտ Երկաթ» դահլիճում կայացած գրքի շնորհանդէսի ժամանակ, դպրանոցի տեսուչ Մկրտիչ վարդապետ Պռոշյանը նշեց, որ էկոլոգիական խնդիրներն այսօր ծառացած են ոչ միայն Հայաստանի բնութեան ու մարդկութեան, այլ Երկիր մոլորակի մարդկութեան առջեւ: «Աստծոյ ստեղծած բնութեան նկատմամբ մարդը բաւարար խնամք ու հոգացություն չի դրսեւորում, սակայն բնութեան պահպանութեան համար առաջին հերթին մարդն է պատասխանատու»,- ասաց Մկրտիչ վարդապետ Պռոշյանը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանի խօսքերով, մարդկութիւնը պէտք է հարգի Աստծոյ արարչագործությունն ու պահպանի նրա ստեղծած բնութիւնը: «Մարդ չի կարող ապրել ի շահ իրեն եւ ի վնաս բոլորի»,- նշեց սրբազանը: Գրքի համահեղինակ, Վազգէնեան դպրանոցի փոխտեսուչ Մինաս քահանա Մարտիրոսեանը յայտնեց, որ արդէն վեց տարի է դպրանոցում անցկացւում է «Կանաչ Աստուածաբանութիւն» դասընթացը, որը ներառում է էկոլոգիան, բնապահպանութիւնը եւ էկոաստվածաբանությունը: Ըստ նրա, այսօր մարդկութեանը սպառնում է երկու ձեւի ճգնաժամ` հոգեւոր եւ էկոլոգիական, որոնք փոխկապակցված են իրար, իսկ դրանք յաղթահարելու համար, ըստ քահանայի, առաջին հերթին պէտք է հոգեպէս մաքրուել, քանզի «հոգեւոր անկում ապրող անհատը բերում է բնութեան անկմանը»: Հանդիսութեանը ներկայ էին Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Վազգէն վրդ. Նանյանը եւ Վազգէնեան հոգեւոր դպրանոցի տեսուչ Մկրտիչ վրդ. Պռոշյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, ԵՀԽ նախկին գլխաւոր քարտուղար Կոնրադ Ռայզերը, ԵՀԽ Հայաստանեան Կլոր սեղան հիմնադրամի եւ ԵՊՀ պաշտօնէութիւնը, այլ հարանվանությունների եւ բնապահպանական տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:
  -   Հասարակութիւն