ՄՕԿ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ<br />


ՄՕԿ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

  • 04-06-2007 18:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 4-11-ը ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխութիւն» ծրագրի շրջանակներում եւ ՀԱՕԿ-ի նախաձեռնութեամբ Երեւանում անց են կացւում տեխնիկական-մարզչական կուրսեր` սուսերամարտի մարզիչների համար: Նախատեսուած են տեսական եւ գործնական դասընթացներ: Պարապմունքները վարում է Ալեքսանդր Ռավնյագինը (ՌԴ), որը բարձրակարգ մարզիչ է. աշխատել է Չինաստանի, Հոնկոնգի, Կորեայի սուսերամարտի հաւաքականների հետ: Ռավնյագինը Ռուսաստանի ազգային հաւաքականի մարզչական խորհրդի անդամ է: Դասընթացներին մասնակցում է սուսերամարտի 21 մարզիչ` Երեւանի, Գիւմրիի եւ Վանաձորի մարզադպրոցներից: Գործնական պարապմունքները տեղի կունենան Նորագաւիթի սուսերամարտի մասնագիտացուած մարզադպրոցում: Դասընթացի աւարտին մասնակիցները պէտք է յանձնեն քննություն եւ ստանան համապատասխան վկայականներ:
  -   Սպորտ