ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՀԱՒԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ<br /> ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՅԱՂԹԵՑ ՄԱԳՆՈՒՍ ԿԱՌԼՍԵՆԻՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՀԱՒԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ
ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՅԱՂԹԵՑ ՄԱԳՆՈՒՍ ԿԱՌԼՍԵՆԻՆ

  • 04-06-2007 17:40:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԷԼԻՍՏԱ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 3-ին Կալմիկիայի Էլիստա քաղաքում աւարտուեց շախմատի աշխարհի առաջնութեան հաւակնորդների մրցաշարի 1-ին փուլը: Լեւոն Արոնեան-Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) մրցամարտն աւարտուեց ոչ-ոքի` 3:3 հաշւով, ապա մրցակարգի համաձայն, նրանք խաղացին 4 պարտիայից բաղկացած արագ շախմատ: Կրկին գրանցուեց ոչ-ոքի` 2:2: Յաղթողին որոշեցին կայծակնային 2 հանդիպումները: 2:0 հաշւով առաւելութեան հասաւ Լեւոն Արոնեանը եւ անցաւ 2-րդ փուլ: Յունիսի 6-ին կսկսուեն 2-րդ փուլի հանդիպումները: Արոնեանի մրցակիցը կլինի Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա): 2-րդ փուլում իրար հետ կմրցեն Պետեր Լեկո (Հունգարիա) - Եվգենի Բարեեւ (Ռուսաստան), Սերգեյ Ռուբլեվսկի (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) եւ Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Գատա Կամսկի (ԱՄՆ) զույգերը: Այս փուլի յաղթողներին կմիանան աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, Պեոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը (երեքն էլ` Ռուսաստան) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Սեպտեմբերին Մեխիկոյում ութնյակը շրջանաձեւ մրցակարգով կորոշի աշխարհի չեմպիոնին:
  -   Սպորտ