ԲԱՔՒՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՄՕԿ-Ի<br /> ԴԻՏՈՐԴ Է ՆՇԱՆԱԿՈՒԵԼ ԵՎՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՊԱՏՐԻԿ ՀԻԿԵՆ<br />


ԲԱՔՒՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՄՕԿ-Ի
ԴԻՏՈՐԴ Է ՆՇԱՆԱԿՈՒԵԼ ԵՎՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՊԱՏՐԻԿ ՀԻԿԵՆ

  • 31-05-2007 17:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռիգայում տեղի ունեցաւ Եւրոպայի օլիմպիական կոմիտէի (ԵՎՕԿ) խորհրդակցութիւն, ազգային օլիմպիական կոմիտէների (ԱՕԿ) գլխաւոր քարտուղարների եւ «Պեկին-2008» օլիմպիական խաղերի մարզական պատուիրակութիւնների ղեկավարների (շեֆ միսիա) համար: Հայաստանից ներկայ էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի (ՀԱՕԿ) գլխաւոր քարտուղար Արմէն Գրիգորեանը եւ ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի մարզական պատուիրակութեան ղեկավար Դերենիկ Գաբրիէլեանը: «Պեկին-2008»-ի կազմկոմիտէի անդամների հետ համատեղ քննարկվեցին հիւրանոցների, սննդի, օլիմպիական աւանում ապրելու հետ առնչուող հարցեր: Մեծ ուշադրութեան արժանացավ Բաքւում կայանալիք Հայաստանի ըմբշամարտի հաւաքականների մասնակցութեան խնդիրը: Ըստ ՀԱՕԿ-ի ներկայացրած պաշտօնական գրութեանը միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեի, Բաքուի առաջնութեան օրերին ՄՕԿ-ի դիտորդ է նշանակուել ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեն: Խորհրդակցութեան աշխատանքներին Ադրբեջանի պատուիրակութիւնը չի մասնակցել: ԵՎՕԿ-ը հաստատել է նաեւ ՀԱՕԿ-ի ներկայացրած գոյքային 2 ծրագրերը: Օգոստոսի 6-10-ը Պեկինում տեղի կունենայ ԱՕԿ-ների մարզական պատուիրակութիւնների ղեկավարների խորհրդակցութիւն:
  -   Սպորտ