ԻՍՐԱՅԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ<br /> ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԻՐԱԿԱՆԱՑYՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

  • 22-05-2007 20:17:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինեան գրոհայինների` Իսրայելի Ստերոդ քաղաքի հերթական հրթիռակոծութեան ժամանակ զոհուել է 1 եւ վիրաւորուել երկու մարդ: Մայիսի 21-ին տեղի ունեցած հրթիռակոծությունը իրականացուել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվնիի եւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Խավիեր Սոլանայի հանդիպումից րոպեներ առաջ: Իսրայելի ԱԳ նախարարը բանակցութիւններից յետոյ յայտարարել է, թէ Իսրայելը ներկայ փուլում իրատեսական չի համարում զինադադարը Գազայի յատուածում եւ աւելացրել, թէ Իսրայելը պարտաւոր է շարունակել գրոհայինների նկատմամբ իրականացyող գործողութիւնները: Ինչպէս հաղորդում են լրատվամիջոցները, իսրայելական բանակը շրջափակել է Գազայի հատուածը եւ Յորդանան գետի արեւմտյան ափը` հրական երեք գլխաւոր տոներից մէկի` Շավուոտի կապակցութեամբ: Իսրայելական բանակի յայտարարութեյան մէջ ասւում է, որ այդ որոշումը կայացուել է անվտանգութեան նպատակներով: Իսրայելի պաշտպանութեան փոխնախարար Էֆրաիմ Սնեհը չի բացառել Պաղեստինի վարչապետ Իսմայիլ Հանիայի ֆիզիկական ոչնչացման հաւանականութիւնը` որպէս պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման: Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում իսրայելական տարածքի վրայ նետուել է աւելի քան 150 հրթիռ, ինչի հետեւանքով վիրաւորուել է մօտ 30 մարդ: Իսկ Իսրայելում գտնուող ԵՄ գերագոյն յանձնակատար Խավիեր Սոլանան իսրայելական ղեկավարութեանը կոչ է արել ֆ բռնութիւններից եւ գործել դիւանագիտական մեթոդներով:
  -   Միջազգային