ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ<br /> ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ
ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ

  • 22-05-2007 17:15:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի առաջին անգամ կիրառուելիք միասնական քննական համակարգի հետ կապուած հարցերն են քննարկուել նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ կրթութեան ու գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանի մայիսի 22-ի աշխատանքային հանդիպմանը: Նախագահը կարեւորել է աննախադէպ մեծ ծաւալով այս գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտութիւնը եւ նշել, որ միասնական համակարգով քննութեան առաջին փորձի յաջողութիւնից է կախուած կրթութեան ոլորտում բազմաթիւ արատաւոր երեւույթների կանխումը: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ բոլոնյան գործընթացի շրջանակում իրականացyող բուհական բարեփոխումներին: Լ.Մկրտչեանը նախագահին տեղեկացրել է նաեւ եւրոպական տարածաշրջանի երկրների կրթութեան նախարարների օրերս Լոնդոնում կայացած գագաթաժողովում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման մասին:
  -   Հասարակութիւն