ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է ՄՈՍԿՈՒԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ<br /> ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ<br />


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է ՄՈՍԿՈՒԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ
ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ

  • 21-05-2007 22:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհաւորական գիր է յղել Նորին Սրբութիւն Ալեքսի Բ Մոսկուայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին Ռուս ուղղափառ եկեղեցու միութեան վերահաստատման եւ մայիսի 17-ին Մոսկուայի Ամենափրկիչ մայր տաճարում Մոսկուայի պատրիարքութեան եւ Արտասահմանի ռուս եկեղեցու միջեւ միաւորման հռչակագրի ստորագրման առիթով: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից: «Այս իրադարձութիւնը կարեւոր նշանակութիւն ունի ինչպէս Ռուս ուղղափառ եկեղեցու, այնպէս էլ Քրիստոսի ողջ եկեղեցու համար: Եկեղեցական այս միութիւնը հիրաւի արտայայտութիւնն է մեր եղբայրական ռուս ժողովրդի միասնականութեան, նրա կամքի եւ ձգտումների գիտակից համախմբմանն ի բարօրութիւն Ռուս ուղղափառ եկեղեցու եւ հայրենիքի»,- ասուած է հայրապետական ուղերձում:
  -   Հասարակութիւն