Ներկայացուեցին Հբ-հայաստան համագործակցութեան արդիւնքները


Ներկայացուեցին Հբ-հայաստան համագործակցութեան արդիւնքները

  • 07-07-2011 19:16:52   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Յուլիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիէլեանը եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանեան գրասենեակի ղեկավար Ժան-միշել Հապին համատեղ ասուլիսում ներկայացրեցին Հբ-հայաստան ֆինանսական համագործակցութեան շրջանակում իրականացուած ծրագրերի արդիւնքները: Նրանց տուեալներով, 2009թ.-ից մինչ օրս Հբ-ի օժանդակութեամբ իրականացուող ծրագրերի շրջանակներում վերանորոգվել են փոքր քաղաքներն ու գյուղերը հիմնական մայրուղիներին միացնող 290 կմ համայնքային ճանապարհներ. այդ աշխատանքների շրջանակներում ստեղծուել է 12 000 մարդ/ամիս աշխատատեղ: Բացի այդ, աւարտին են հասցուել 200 համայնքային ծրագրեր` կապուած դպրոցների, բուժհաստատութիւնների, համայնքային կենտրոնների, խմելու ջրի եւ գազի մատակարարման օբյեկտների շինարարութեան հետ. այդ ծրագրերով ստեղծուել է 20 000 մարդ/ամիս աշխատատեղ: Նշուած ժամանակահատուածում Հբ-ի միջոցներով վերականգնուել են 89,4 կմ ոռոգման ջրանցքներ, ինչի շնորհիւ նուազել են ջրի կորուստներն ու 7 300 հեկտարով մեծացել գյուղատնտեսական ոռոգելի հողատարածքները: 141 գյուղական համայնքներում իրականացուած համայնքային ենթակառուցուածքների ու ներդրումային 165 ենթածրագրերով ստեղծել է 5 060 մարդ/ամիս աշխատատեղ: Վերանորոգվել են մարզային 5 հիւանդանոցնէր եւ բարեկարգվել գյուղերի առաջնային բուժօգնութեան 70 հաստատութիւններ, ինչպէս նաեւ ընտանեկան բժշկի եւ ընտանեկան բուժքրոջ վերապատրաստաում են անցել 1 182 բժիշկ եւ 1 306 բուժքոյր: Հբ-ի օժանադակութեամբ Երեւանում շուրջ 1,1 միլիոն բնակիչների համար ջրամատակարարման օրական տեւողութիւնը 2008թ.-ի 17,4 ժամից 2011թ.-ին դարձել է 21,5 ժամ, իսկ մանրէաբանական անվտանգութիւնը բազային 93%-ից դարձել է 98%: Հայաստանի քաղաքային 37 եւ գյուղական 268 համայնքների շուրջ մէկ միլիոն բնակչութեան համար ջրամատակարարումը օրական 6 ժամից դարձել է 14 ժամ: Բացի այդ, քաղաքների անապահով 8 000 տնային տնտեսութիւնների համար ապահովուել են գազի ջեռուցիչներ եւ միացումը գազամատակարարման համակարգին, 119 դպրոցներում վերակագնուել են ջեռուցման համակարգերը:
  -   Տնտեսութիւն