ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՒԱՐՏԻ ՄՕՏ 50 ՀԱԶԱՐ<br /> ՇՐՋԱՆԱՒԱՐՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՒԱՐՏԻ ՄՕՏ 50 ՀԱԶԱՐ
ՇՐՋԱՆԱՒԱՐՏ

  • 21-05-2007 19:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետութեան 1417 հանրակրթական դպրոցները 2006-2007 ուստարում կավարտեն մօտ 50 հազար շրջանաւարտներ, որոնցից 12031-ը` Երեւանից: Աւարտական պետական քննությունները դպրոցներում կանցկացուեն յունիսի 1-20-ը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հանրակրթութեան վարչութեան պետ Նարինէ Յովհաննիսեանը, այս տարի փոփոխութիւն է կատարուել միայն 8-րդ դասարանցիների քննացանկում. աւելացել է 3 առարկայ` «Հայոց պատմութիւն», «Բնագիտութիւն» (աշակերտի ընտրութեամբ` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրութիւն») եւ «Ֆիզիկական կուլտուրա»: Այս փոփոխութիւնը, ըստ վարչութեան պետի, կատարուել է Սովորողների գնահատման հայեցակարգի շրջանակներում, որը հաստատուել է 2005թ.-ին: «Հայոց լեզու» առարկայից ութերորդցիները կյանձնեն փոխադրություն: Միւս` օտար լեզու եւ մաթեմատիկա առարկաների քննությունները կյանձնեն ինչպէս նախկինում: Ն.Յովհաննիսեանը նշեց, որ տասներորդցիների քննական առարկաներում փոփոխութիւններ չեն եղել. նրանք եւս կյանձնեն 6 քննություն` նոյն առարկաներից, ինչպէս ութերորդցիները: Յունիսի 1-ին տասներորդցիները քննություն կյանձնեն «Հայոց լեզու, գրականութիւն» առարկայից` աւարտական եւ միասնական տարբերակներով` ԿԳՆ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կազմած թեստերով: Յունիսի 4-ին ԿԳ նախարարութեան սահմանած կարգով գրաւոր քննություն կկազմակերպուի «Մաթեմատիկա»-ից, իսկ յունիսի 11-ին` բնագիտությունից («Ֆիզիկա», «Քիմիա» եւ «Կենսաբանություն» առարկաներից` աշակերտի ընտրութեամբ): Հանրակրթութեան վարչութեան պետ Նարինէ Յովհաննիսեանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի տասներորդցիները առանձին քննություն չեն հանձնի «Հայ գրականութիւն»-ից: Այդ առարկան կյանձնեն միայն աւարտական ու բուհական ընդունելութեան համար միասնաբար անցկացուող «Հայոց լեզու, գրականութիւն» քննությանը մասնակցող շրջանաւարտները: Երրորդ դասարանցիները կյանձնեն երկու գրաւոր քննություն` «Հայոց լեզու» եւ «Մաթեմատիկա» առարկաներից` ԿԳ նախարարութեան կողմից սահմանուած օերերին` յունիսի 1-5-ը ընկած ժամանակահատուածում:
  -   Հասարակութիւն