2006-2007 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԿԱՒԱՐՏՈՒԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
21-05-2007 18:50:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հանրակրթական
դպրոցներում 2006-07 ուսումնական տարին կաւարտուի մայիսի 25-ին:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՀ Կրթութեան եւ
գիտութեան նախարարութեան մամլոյ ծառայութիւնից, մայիսի 25-ը
յայտարարուած է «վերջին դասի օր» բոլոր դասարանների աշակերտների
համար: