ԱՐԱՔՍ ԳԵՏԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀՈՒՆԻՑ<br />


ԱՐԱՔՍ ԳԵՏԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀՈՒՆԻՑ

  • 18-05-2007 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՄԵՂՐԻ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 15-ին Արաքս գետի հունը բաձրացել էր մօտ 80 սմ-ով, ինչի հետեւանքով Մեղրի քաղաքի եւ հարակից տարածքների ոռոգման համար օգտագործվող ջրմղիչ պոմպերը` Ալուանք, Շուանիձոր եւ Արաքս 1, ծածկուել էին ջրով: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին Մեղրիի քաղաքապետարանից, հասցրել են հանել միայն Ալվանքի եւ Արաքս 1 պոմպերի շարժիչները, իսկ Շվանիձորինը մնացել է ջրի տակ: Տեղումների դադարումից յետոյ Արաքս գետի հունը համեմատաբար իջել է եւ գետի ջրերը հետ են քաշվել: Այլ միջադէպեր չեն գրանցուել:
  -   Հասարակութիւն