ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ<br /> ՊՐԱԳԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ
ՊՐԱԳԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 18-05-2007 16:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԱԲՈՎԵԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 15-ից Աբովեանում իր ուսումնամարզական հաւաքն է սկսել Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հաւաքականը: Թիմում ընդգրկուած են 7 տղաներ եւ 4 աղջիկներ: Մարզումները ղեկավարում են հաւաքականի մարզիչներ Աշոտ Դանիելեանը եւ Արտաշէս Ներսիսեանը: Հաւաքը կաւարտուի յունիսի 6-ին, իսկ այնուհետեւ թիմը կմեկնի Պրագա` մասնակցելու յունիսի 8-ին մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնութեանը:
  -   Սպորտ