Մալայզիայի նորանշանակ դեսպանն իր հաւատարմագրերի պատճէնը յանձնեց Հայաստանի փոխարտգործնախարարին


Մալայզիայի նորանշանակ դեսպանն իր հաւատարմագրերի պատճէնը յանձնեց Հայաստանի փոխարտգործնախարարին

  • 07-07-2011 20:08:49   | Հայաստան  |  Քաղաքական
Յուլիսի 7-ին փոխարտգործնախարար Կ'արինէ Ղազինեանն ընդունեց Հայաստանում Մալայզիայի նորանշանակ դեսպան Զիանոլ Աբիդին Բին Օմարին (նստավայրը` Մոսկուա)` հաւատարմագրերի պատճէնի յանձնման կապակցութեամբ: Շնորհաւորելով հիւրին` փոխնախարար Ղազինեանը յաջողութիւններ մաղթեց նրան իր նոր առաքելութեան մէջ եւ յոյս յայտնեց, որ Հհ-ում Մալայզիայի դեսպանի հաւատարմագրումը կը նպաստի հայ-մալայզիական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագայ զարգացման համար: Դեսպանը շնորհակալութիւն յայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռուած է Հայաստանի հետ համագործակցութեան հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկութեան վկայութիւնն է: Նա վստահեցրեց, որ կ'անի առաւելագոյնը երկկողմ յարաբերութիւնների զարգացման համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցութեան մի շարք հարցեր: Մասնաւորապէս, երկուստէք կարեւորուեց համագործակցութիւնը միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում, ինչպէս նաեւ երկու երկրների մշտական ներկայացուցչութիւնների մակարդակով կանոնաւոր շփումները: Զրոյցի ընթացքում փոխարտգործնախարարը եւ դեսպանն անդրադարձան նաեւ տարածաշրջանային համագործակցութեանը վերաբերող հարցերի:
  -   Քաղաքական