ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՒ ՔՆՆՈՒԹԵԱՆ<br /> ԱՒԱՐՏԸ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԼԵՒՈՆ ԳՈՒԼԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ<br /> ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ<br />


ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՒ ՔՆՆՈՒԹԵԱՆ
ԱՒԱՐՏԸ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԼԵՒՈՆ ԳՈՒԼԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

  • 16-05-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանութեան ղեկավարութիւնը շահագրգիռ է Լեւոն Գուլեանի մահուան բոլոր հանգամանքների բացայայտման հարցում,- լրագրողների հետ մայիսի 16-ի հանդիպմանը հաւաստիացրեց ՀՀ ոստիկանութեան լրատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան պետ, ոստիկանութեան փոխգնդապետ Սայաթ Շիրինեանը: Նա յայտնեց, որ դէպքի օրն իսկ ՀՀ ոստիկանապետը նշանակել է ծառայողական քննություն, որի արդիւնքների մասին հասարակութիւնը անպայման տեղեակ կը պահուի: Ի պատասխան լրագրողներից մէկի հարցի, թէ «եթէ պարզուի, որ 31-ամեայ երիտասարդի մահուան մէջ մեղաւոր է բարձրաստիճան անձ, նա արդեօ՞ք կպատժվի», Ս.Շիրինեանը հաւաստիացրեց, որ «միանշանակ կպատժվի»: Ս.Շիրինեանը չհամաձայնեց այն գնահատականի հետ, թէ գնալով մեծանում է անվստահութիւնը իրավապահ մարմինների նկատմամբ: «Եթէ մենք բոլորս ուզում ենք իսկապէս նորմալ երկիր կառուցել, իրաւական երկիր, մենք ինքներս չպէտք է սերմանենք անվստահութիւն»,- ասաց նա: Ս.Շիրինեանը խնդրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, քանի դեռ ընթանում է քննություն քրէական գործով, ինչպէս նաեւ ծառայողական քննութիւնը, ձեռնպահ մնալ անուններ հրապարակելուց եւ մեկնաբանություններից, չշիկացնել առանց այն էլ լարուած մթնոլորտը:
  -   Հասարակութիւն