ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 16-21-ին Չեխիայի
Ուստինա Նադ Լաբե քաղաքում կանցկացուի բռնցքամարտի միջազգային
մրցաշար, որին կմասնակցի նաեւ Հայաստանի ազգային հաւաքականը
(գլխաւոր մարզիչ, Խորհրդային միութեան վաստակաւոր մարզիչ Ռաֆայէլ
Մեհրաբեան): Ռինգ կելնեն Գաբրիէլ Տոլմաջյանը (57 կգ), Արման
Օհանյանը (91 կգ), Սարգիս Զարգարյանը (ծանր քաշ` բոլորն էլ
Երեւան), Դերենիկ Գիժլարեանը (51 կգ), Հրաչեա Յովհաննիսեանը (69
կգ), Անդրանիկ Յակոբեանը (75 կգ, երեքն էլ Արմաւիր) եւ Սամուէլ
Մաթեւոսեանը (69 կգ, Վանաձոր):