ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ<br /> ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԼԵՒՈՆ ՂՈՒԼԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ<br /> ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԼԵՒՈՆ ՂՈՒԼԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 14-05-2007 20:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանն իր մտահոգութիւնն է յայտնել մայիսի 12-ին որպէս վկայ ոստիկանութեան քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութիւն հրաւիրուած Լեւոն Ղուլեանի մահուան կապկցութեամբ եւ կոչ արել իրավապահ մարմիններին անցկացնել բազմակողմանի նախաքննություն, քանի որ «կան չճշտուած տեղեկութիւններ, որոնք կարող են հերքել դժբախտ պատահարի վարկածը»: «Գործի յետագայ զարգացումները Պաշտպանը պահելու է իր ուշադրութեան ներքոյ»,- նշուած է Ա.Յարութիւնեանի գրասենեակից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութիւնում: Յիշեցնենք, որ ոստիկանութեան պաշտօնական հաղորդագրութեան համաձայն, մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանութեան Քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութեան շէնքի 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել եւ տեղում մահացել Երեւանի «Պանդոկ» ռեստորանի տնօրէն, 1976թ.-ին ծնուած Լեւոն Ղուլեանը, որը վարչութիւն էր հրաւիրուել մայիսի 9-ին նշուած ռեստորանի մօտ Ս.Վարդանեանի սպանութեան բացայայտման ուղղութեամբ տեղեկութիւններ ստանալու նպատակով: Ոստիկանութեան պաշտօնական հաղորդագրութեան համաձայն, 1976թ.-ին ծնուած Լեւոն Ղուլեանը մայիսի 12-ին Քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութեան շէնքի 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել եւ տեղում մահացել: Նա այդ օրը վարչութիւն էր հրաւիրուել քրէական հեղինակութիւն Ս.Վարդանեանի սպանութեան փաստի կապակցութեամբ ցուցմունքներ տալու նպատակով: Ըստ մահացածի հարազատների վկայութեան, Լ.Ղուլեանը պարզապէս պատուհանից դուրս է շպրտուել ոստիկանութեան բարձրաստիճան աշխատակցի կողմից, որը դաժանաբար ծեծել է նրան աղմուկ հանած սպանութեան գործով հարցաքննութեան ժամանակ: Նրանք բացառում են, որ Լ.Ղուլեանը փախչելու մտադրութիւն ունենար: Հարազատների վկայութեամբ, դիահերձարանում դիակը զննող մասնագէտները կարծիք են յայտնել, որ Լ.Ղուլեանի մահուան պատճառը եղել է բութ առարկայի հարուածը գլխին. ըստ նրանց, «նման վնասուածք երկրորդ հարկից ընկնելուց չէր առաջանայ»:
  -   Հասարակութիւն