ԷԴՎԱՐԴ ՍԱՍՈՒՆ. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ԱՅԼԵՎՍ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է<br /> ԱՐՈՒԵՍՏԻ ՈԼՈՐՏ ԵՎ ԽԱԹԱՐՈՒՄ Է ԱՌՈՂՋ ՄԻՏՔՆ ՈՒ ՃԱՇԱԿԸ<br />


ԷԴՎԱՐԴ ՍԱՍՈՒՆ. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ԱՅԼԵՎՍ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է
ԱՐՈՒԵՍՏԻ ՈԼՈՐՏ ԵՎ ԽԱԹԱՐՈՒՄ Է ԱՌՈՂՋ ՄԻՏՔՆ ՈՒ ՃԱՇԱԿԸ

  • 14-05-2007 20:25:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գեղանկարիչ Էդվարդ Սասունի (Աւագեան) տարբեր տարիների ստեղծագործություններն են ամփոփուած «Էդվարդ Սասուն» նկարչական կատալոգում, որի շնորհանդէսը կայացաւ մայիսի 14-ին «Տեսակէտ» ակումբում: Սասնա երկրից գաղթած մտաւորականների ընտանիքում ծնուած Էդվարդ Սասունը (Աւագեան) սկսել է նկարել վաղ տարիքից: Աւարտելով Երեւանի պետհամալսարանին կից ֆիզմաթ դպրոցը, յետագայում ուսումը շարունակել է Սանկտ-Պետերբուրգի Իլյա Ռեպինի անուան գեղարուեստի ակադեմիայում: Ազգագրագէտ Հռիփսիմէ Պիկիչյանի խօսքերով, ճշգրիտ գիտություններով զբաղվելն արտայայտուել է նկարչի ստեղծած կոմպոզիցիոն կառոյցներում եւ կոլորիտային ինքնաբուխ լուծումներում: Ըստ բանախօսի, կերպարուեստի դասական աւանդոյթներին հաւատարիմ գեղանկարչի 1980-1990-ական թուականների աշխատանքներում ակնյայտ են ակադեմիական իրատեսական դպրոցներին բնորոշ գեղագիտական ընկալումն ու տեխնիկական հնարքների կիրառումը: Էդվարդ Սասունը 1997-2005 թթ. անընդմէջ ապրել եւ ստեղծագործել է Բանգկոկում (Թայլանդ): Այդ ընթացքում հեղինակը ստեղծել է գունային բազմաշերտ լուծումներով եւ արեւելյան ջերմութեամբ ողողված բնանկարների եւ նատյուրմորտների շարքեր` վարպետութեամբ վրձնած դիմանկարներ: Հ.Պիկիչյանի բնորոշմամբ, Է.Սասունի ստեղծագործական գործունէութիւնը կամրջում է Արեւելքն ու Արեւմուտքը, «դասական ավնդույթն ու դրա մերօրեայ փոխակերպումները»: Է.Սասունը խօսելով գեղանկարչութեան մասին, նշեց, որ նկարելը իր կենսակերպն է եւ կեանքը. «Ես ոչ մի այլ գործով չեմ կարող զբաղուել: Նկարչութիւնը իմ հացն ու ջուրն է»: Նրա խօսքերով, Հայաստանում այսօր գեղանկարչութիւնը զարգանում է ոչ ճիշտ ճանապարհով. «Շուկայական յարաբերութիւնները ներխուժել են նաեւ արուեստի ոլորտ եւ խաթարում են առողջ միտքն ու ճաշակը»:
  -   Մշակոյթ