ՀՀ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՈՒԵԼ<br /> ԿԱԼԱՆՔԸ<br />


ՀՀ ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՈՒԵԼ
ԿԱԼԱՆՔԸ

  • 10-05-2007 17:59:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանը մայիսի 10-ին բաւարարեց ԱԱԾ-ի միջնորդութիւնը` ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ երկու ամիս ժամանակով կալանքը որպէս խափանման միջոց ընտրելու մասին: Ա.Արզումանյանը մեղադրւում է ՀՀ Քրէական օրէնսգրքի 190 յօդուածի 3-րդ մասի առաջին կէտով` «Յանցաւոր ճանապարհով ստացուած եկամուտները օրինականացնել», որով նախատեսւում է 6-12 տարուայ ազատազրկում: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Ա.Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենեանը: Նա նշեց, որ առաջին ատեանի դատարանի որոշումը բողոքարկելու է ՀՀ Քրէական գործերով Վերաքննիչ դատարան:
  -   Հասարակութիւն