ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆ
ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ»
08-05-2007 17:30:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 9-ին Հանրապետական
մարզադաշտում տեղի կունենայ Հայաստանի ֆուտբոլի գաւաթի 2007թ.-ի
խաղարկութեան եզրափակիչ հանդիպումը: Մրցակից թիմերը` «Բանանցն» ու
«Արարատը», 1-ին անգամն են իրար հետ վիճարկելու պատուաւոր աւարը:
«Արարատը» 6-րդ անգամն է դուրս եկել եզրափակիչ, իսկ
«Բանանցը»` 4-րդ: «Բանանցը» Հայաստանի 1-ին գավաթակիրն է (1992թ.):
2003թ.-ին «Բանանցը» եզրափակիչում 0:1 հաշւով զիջել է «Միկային»,
իսկ 2004-ին` «Փյունիկին» (11 մետրանոց տուգանային հարուածներով):
«Արարատը» 5 եզրափակիչներից յաղթել է 4-ում (1993թ., 1994թ.,
1995թ. եւ 1997թ.): 2001թ.-ին թիմը զիջել է «Միկային»` 11
մետրանոցների հարվածաշարով: