ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՈՎ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՈՒԵԼ 40<br /> ԴԱՏԱՊԱՐՏԵԱԼՆԵՐԻ<br />


ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՈՎ ՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՈՒԵԼ 40
ԴԱՏԱՊԱՐՏԵԱԼՆԵՐԻ

  • 07-05-2007 17:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Արկադի Ղուկասեանը ստորագրել է «Ներման խնդրագրերի քննարկման արդիւնքների մասին» հրամանագիր: Ըստ այդմ, ներում է շնորհուել` 18, մասամբ ներում` 22 դատապարտեալների: Ըստ ԼՂՀ նախագահի մամլոյ ծառայութիւնից ստացած հաղորդագրութեան, մերժուել է ներում շնորհել 13 դատապարտեալների` հաշուի առնելով նրանց կողմից կատարուված հանցագործությունների բնոյթը, ծանրութիւնը, հասարակական վտանգաւորութեան աստիճանը եւ կատարուված հանցագործութեան համար նշանակուած պատժաչափի աննշան մասի կրումը:
  -   Հասարակութիւն